Երիտասարդական ԱԱ. Երկու հայ ըմբիշներ` կիսաեզրափակչում

16:46   17 օգոստոսի, 2019

Էստոնիայում ընթանում է ըմբշամարտի երիտասարդական առաջնության հունահռոմեական ոճի մրցումները:

60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը կիսաեզրափակչում է։ Հայ ըմբիշը 5։0 հաշվով հաղթեց վրացի Չխիկվաձեին, որն այս տարվա Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրն էր։ Սահակը վերջինիս զիջել էր 1։2 հաշվով ԵԱ-ում։

67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը դիտարժան գոտեմարտում 8։3 հաշվով հաղթեց մոլդովացի Պետիչին և մտավ կիսաեզրափակիչ։



© ARMFOOTBALL.COM