Պաշտոնապես հստակություն մտցվեց Ջեկոյի ապագայի հարցում (PHOTO)

12:13   17 օգոստոսի, 2019

«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն մնում է իր ներկայիս թիմում:

Իտալական ակումբը հայտարարել է բոսնիացու հետ նոր պայմանագիր կնքելու մասին: Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը:

Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում 33-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու մի քանի փորձ է կատարել «Ինտերը», սակայն «գայլերը» մերժել են բոլոր առաջարկները:



© ARMFOOTBALL.COM