Ըմբշամարտ. Երիտասարդների ԱԱ. Մինասյանը կիսաեզրափակչում զիջեց ռուս ըմբիշին

18:36   16 օգոստոսի, 2019

Տալինում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը:

Մինչև 55 կգ քաշային կարգում Տիգրան Մինասյանը կիսաեզրափակիչ փուլում մրցեց Ռուսաստանը ներկայացնող Անվար Ալակիարովի հետ ու զիջեց 7-8 հաշվով։ Նշենք, որ գոտեմարտի ընթացքում հայ մարզիկը հաղթում էր 7-0 հաշվով, բայց ձեռքից բաց թողեց հաղթանակը։

Հավելենք, որ պայքարը Մինասյանի համար չի ավարտվել։ Վաղը նա կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։



© ARMFOOTBALL.COM