Ըմբշամարտ. Երիտասարդների ԱԱ. Տիգրան Մինասյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

16:18   16 օգոստոսի, 2019

Տալինում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը:

Մինչև 55 կգ քաշային կարգում Տիգրան Մինասյանը 1/8 եզրափակչում 10-0 հաշվով հաղթել է հնդիկ Վիջայ Վիջային, քառորդ եզրափակչում էլ 9-0 հաշվով առավելության հասել ուկրաինացի Վլադիսլավ Կուզկոյի նկատմամբ և դուրս է եկել կիսաեզրափակիչ: Այսօր երեկոյան Մինասյանը եզրափակչի ուղեգրի համար կպայքարի ռուսաստանցի Անուար Ալլախյարովի հետ: Նշենք, որ նախորդ տարի Մինասյանը դարձել էր երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, ընդ որում, եզրափակչի ճանապարհին միևնույն հաշիվներով հաղթել էր նույն հնդիկ Վիջային և ուկրաինացի Կուզկոյին:

Այսօր հանդես եկել մեր մյուս երեք ըմբիշները՝ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, 77 կգ քաշային Վահե Պողոսյանն ու 87 կգ քաշային Հակոբ Բաղդասարյանը չեն կարողացել կիսաեզրափակիչ դուրս գալ: Հրաչյա Պողոսյանն ու Հակոբ Բաղադասարյանը դեռ կարող են պայքարել բրոնզե մեդալի համար, եթե նրանց հաղթած ըմբիշները դուրս գան եզրափակիչ:



© ARMFOOTBALL.COM