Լուչեսկուն կարող է վերադառնալ Ռուսաստանի առաջնություն

23:04   12 օգոստոսի, 2019

Ռումինացի մասնագետ Միրչա Լուչեսկուն կարող է ռուսական թիմ գլխավորել, հաղորդում է sport-express-ը՝ հղում կատարելով ուկրաինական ֆուտբոլային հաղորդաշարին։

Նշվում է, որ 74-ամյա մասնագետը, ով հայտնի է Դոնեցկի «Շախտյորը» մարզելու տարիներից, կարող է գլխավորել Մոսկվայի «Դինամոն»։ 

Նրա ավելի վաղ աշխատում էր որպես Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ, որտեղ անցկացրել է 2017-19 թթ․։

Հիշեցնենք, որ 2017-18 թթ․ Լուչեսկուն գլխավորել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» և հաղթել Ռուսաստանի Սուպերգավաթը։



© ARMFOOTBALL.COM