Ըմբշամարտ. Երիտասարդների ԱԱ. Ավագյանը կիսաեզրափակչում զիջեց ռուս ըմբիշին

20:28   12 օգոստոսի, 2019

Այսօր Էստոնիայի մայրաքաղաք Տալինում մեկնարկեց ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը:

Ազատ ոճի 79 կգ քաշային կարգում Արման Ավագյանը կիսաեզրափակչում ուժերը չափեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ահմատ Տաշուհաջիևի հետ ու համառ պայքարում զիջեց 2-3 հաշվով։

Հավելենք, որ Արմանի համար պայքարն ավարտված չէ։ Նա վաղը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։



© ARMFOOTBALL.COM