Բասկետբոլ. «Արագածը» և «Ուրարտուն» կմասնակցեն Եվրասիական գավաթի խաղարկությանը

15:52   12 օգոստոսի, 2019

Այսօր` օգոստոսի 12-ին, Մոսկվայում կկայանա մամուլի ասուլիս' նվիրված Եվրասիական լիգայի 2019-2020 թթ. խաղարկությանը: Եվրասիական տնտեսական միության երկրների վեց թիմեր հոկտեմբերից կպայքարեն հաղթողի կոչման համար, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Խաղարկությանը մասնակցելու են հետևյալ ակումբները.

«Արսենալ» (Տուլա, Ռուսաստան)

ՄԲԱ (Մոսկվա, Ռուսաստան)

«Ուրարտու» (Երևան, Հայաստան)

«Արագած» (Երևան, Հայաստան)

«Բարսի» (Ատիրաու, Ղազախստան)

«Բորիսֆեն» (Մոգիլև, Բելառուս)



© ARMFOOTBALL.COM