«Վուլվերհեմփթոն» - «Փյունիկ» խաղը կրկին ֆուտբոլային թոփ երկրի մրցավարներ կսպասարկեն

14:46   12 օգոստոսի, 2019

Օգոստոսի 15-ին, «Փյունիկը» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում կհյուրընկալվի անգլիական «Վուլվերհեմփթոնին»: 

Երևանյան ակումբը տեղեկացնում է, որ խաղը կսպասարկեն գերմանացի մրցավարները:

Գլխավոր մրցավար՝ Բաստիան Դանկերտ

Մրցավարի առաջին օգնական՝ Մարկուս Հեկեր

Մրցավարի երկրորդ օգնական՝ Ռենի Ռոուդ

4-րդ պաշտոնյա՝ Պատրիկ Իտրիխ

ՈւԵՖԱ-ի պատվիրակ՝ Ժան Պոլ Միվիս (Բելգիա):

Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղը Երևանում ավարտվել էր «Վուլվերհեմփթոնի» հաղթանակով՝ 4-0 հաշվով: Այդ հանդիպումը սպասարկել էին իտալացիները:

 



© ARMFOOTBALL.COM