Ջախջախիչ հաղթանակ. Մ18 Հայաստանի բասկետբոլի պատանեկան հավաքականն ավարտեց ելույթները

16:32   4 օգոստոսի, 2019

Անդորրայում ընթացող բասկետբոլի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնության C դիվիզիոնում կայացավ 8-րդ տեղի համար խաղը: Մրցաշարի ամենաթույլ թիմերի միջև մրցավեճում Հայաստանի հավաքականը 91:60 հաշվով ջախաջախեց Մոլդովայի ընտրանուն:

Արեգ Վաթյանի գլխավորած թիմը հաղթել է բոլոր քառորդները: Հերթական անգամ ամենաարդյունավետը հայկական թիմի կենտրոնական Ալեքսեյ Չիժենոկն էր, ով վաստակեց 31 միավոր ու տիրեց 20 անդրադարձի:

Այսպիսով, Հայաստանի ընտրանին 9 թիմերի պայքարում գրավեց 8-րդ տեղը:



© ARMFOOTBALL.COM