Բասկետբոլի ԵԱ. Հայաստանի Մ18 հավաքականը դրամատիկ պարտություն կրեց

19:48   28 հուլիսի, 2019

Անդորրայում մեկնարկել է բասկետբոլի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնության C դիվիզիոնի B խմբի մրցաշարը: Հայաստանի պատանեկան հավաքականը մրցել է Մալթայի իր հասակակիցների հետ ու 81:82 հաշվով դրամատիկ պարտություն կրել:

Արեգ Վաթյանի գլխավորած թիմը առաջին քառորդը հաղթել է 25:11 հաշվով, սակայն զիջել է հետագո երեք քառորդներում: Հատկապես մեծ նշանակություն է ունեցել երրորդ քառորդը, որում հայերը պարտվել են 15:28 հաշվով:

Փայլուն խաղ է անցկացրել Հայաստանի ընտրանու կենտրոնական Ալեքսեյ Չիժենոկը: Ուրարտուի բասկետբոլիստը վաստակել է 28 միավոր ու տիրել 20 անդրադարձի: Էդգար Բաբայանը հավաքել է 19 միավոր:

Վաղը` հուլիսի 29-ին Հայաստանը մրցելու է Ալբանիայի հետ:



© ARMFOOTBALL.COM