Բաբայանը մասնակցել է Դանիայի առաջնության հանդիպմանը

20:06   21 հուլիսի, 2019

Դանիայի Սուպերլիգայի 2-րդ տուրում «Հոբրոն» հյուրընկալվելիս մրցեց «Էսբերգի» հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանն ամբողջական հանդիպում անցկացրեց։

Այսպիսով, «Հոբրոն» երկրորդ խաղն անընդմեջ ոչ-ոքի ավարտեց և միակ թիմն է, որն ունի 2 միավոր՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը։ Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի հուլիսի 28-ին, տանը, «Ռաններսի» հետ։



© ARMFOOTBALL.COM