«Մակեդոնիայի» մարզիչ. «Ցանկանում եմ, որ «Ալաշկերտը» Եվրոպա լիգայի խմբային փուլ մտնի»

15:55   19 հուլիսի, 2019

«Մակեդոնիայի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տանևսկին կարծիք է հայտնել Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտից» կրած ընդհանուր պարտությունը (0:3, 1:3):

«Շնորհավորում եմ «Ալաշկերտին» ու հետագա հաջողություն մաղթում մրցաշարում: «Ալաշկերտը» ցույց տվեց, որ այս պահին ավելի փորձառու թիմ է:

Ափսոսալու ոչինչ չունենք, որովհետև վերջին երկու տարիներին զգալի առաջընթաց ենք ունեցել` բարձրանալով Մակեդոնիայի ուժեղագույն լիգա: Այժմ Եվրոպա հասանք և սա լավ դաս էր մեզ համար:

Ցանակնում եմ, որ «Ալաշկերտը» Եվրոպա լիգայի խմբային փուլ մտնի»,- Տանևսկու խոսքերն է մեջբերում Gol.mk-ն:



© ARMFOOTBALL.COM