Գրիզմանը «խայտառակ է եղել» «Բարսելոնայում»՝ առաջին մարզմանը (VIDEO)

00:58   16 հուլիսի, 2019

«Բարսելոնայի» նորեկ Անտուան Գրիզմանը, ով համալրեց ակումբը «Ատլետիկոյից», առաջին մարզումն է անցկացրել թիմի հետ։

Մարզման ընթացքում հետաքրքիր իրավիճակ է գրանցվել։ Կատալոնական ակումբի ֆուտբոլիստները 2 անգամ կարողացել են գնդակն անցկացնել ֆուտբոլիստի ոտքերի արանքով, ինչն առաջացրել է թիմակիցների և անձամբ Գրիզմանի ծիծաղը։

Հիշեցնենք՝ «Բարսելոնան» վճարել էր 28-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը՝ 120 մլն եվրո։



© ARMFOOTBALL.COM