Ադամյանն առաջին հանդիպումն է անցկացրել «Հոֆֆենհայմի» կազմում

20:33   13 հուլիսի, 2019

Գերմանայան «Հոֆֆենհայմն» ընկերական հանդիպման շրջանակում մրցեց նույն երկիրը ներկայացնող «Այնտրախտի» հետ ու հաղթեց խոշոր՝ 3-0 հաշվով։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանն առաջին հանդիպումն անցկացրեց թիմի մեկնարկային կազմում՝ փոխարինվելով ընդմիջումից անմիջապես հետո։

Հիշեցնենք, որ Ադամյանը «Հոֆֆենհայմ» տեղափոխվեց 2-րդ Բունդեսլիգայում հանդես եկող «Յան Ռեգենսբուրգից» տրանսֆերային ընթացիկ պատուհանի ընթացքում։



© ARMFOOTBALL.COM