Լուկակուն վերջնական որոշում է կայացրել ու այդ մասին հայտնել «Մանչեսթեր Յունայթեդին»

13:37   11 հուլիսի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն վերջնականպես կողմնորոշվել է իր ապագայի հարցում:

Բելգիացին հանդիպել է անգլիական ակումբի ղեկավարներին ու տեղյակ պահել թիմից հեռանալու ցանկության մասին, գրում է ESPN-ը:

26-ամյա ֆուտբոլիստը մտադիր է ընդունել «Ինտերի» առաջարկը և միանալ Անտոնիո Կոնտեի թիմին:

Ներկայումս այդ ակումբները բանակցում են տրանսֆերի հարցում, սակայն չեն կարողանում համաձայնության հասնել:



© ARMFOOTBALL.COM