ESPY մրցանակ. Մեսսին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն է, Իբրահիմովիչը` MLS-ի

14:15   11 հուլիսի, 2019

ԱՄՆ-ում կայացել է ESPY ամենամյա մրցանակաբաշխությունը: Այն հանձնվում է մրցաշրջանի ընթացքում սպորտում մեծագույն նվաճումների համար:

Ֆուտբոլային տարվա լավագույն խաղացող է ճանաչվել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին:

MLS-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացել է «Լոս-Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:

Տարվա թիմ է ճանաչվել ԱՄՆ-ի կանանց ֆուտբոլի հավաքականը, իսկ լավագույն մարզուհի` այդ ընտրանու ֆուտբոլիստուհի Ալեքս Մորգանը:



© ARMFOOTBALL.COM