Հայտնի է Կոպա Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստը, դարպասապահը և ռմբարկուն (PHOTO)

10:56   8 հուլիսի, 2019

Հարավային Ամերիկայի գավաթի եզրափակչում Բրազիլիան 3:1 հաշվով հաղթել է Պերուին ու դարձել չեմպիոն: Մրցաշարի անհատական բոլոր մրցանակները ստացել են «սելեսաոյի» ֆուտբոլիստները:

Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել բրազիլացիների ավագ Դանիել Ալվեսը: 36-ամյա խաղացողը մրցաշարում մասնակցել է իր թիմի բոլոր 6 խաղերին և դարձել մեկ գոլի հեղինակ:

Լավագույն դարպասապահի մրցանակը ստացել է Ալիսսոն Բեքերը: «Լիվերպուլի» ներկայացուցիչը 6 խաղում միայն մեկ գոլ է բաց թողել, որը եղել է 11-մետրանոց հարվածով:

Մրցաշարի ռմբարկու է դարձել եզրային հարձակվող Էվերթոնը: «Գրեմիոյի» ֆուտբոլիստը 3 գոլ է խփել: Նույնքան անգամ աչքի է ընկել նաև պերուացի Պաոլո Գերեյրոն, ով սակայն այդ գնդակներից մեկը խփել է 11-մետարնոց հարվածով:



© ARMFOOTBALL.COM