ՊՍԺ-ն և «Բարսելոնան» կպայքարեն 16-ամյա տաղանդի համար

16:01   6 հուլիսի, 2019

Եվրոպական թոփ ակումբները որս են սկսել «Վեսթ Բրոմվիչի» անգլիացի 16-ամյա ֆուտբոլիստի՝ Լուի Բարրիի համար, ով հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։

The Mirror-ը տեղեկացնում է, որ 16-ամյա ֆուտբոլիստի հետ արդեն բանակցություններ են վարում «Բարսելոնան» և ՊՍԺ-ն։ Նրա ծառայություններով հետաքրքրված է նաև «Լեյպցիգը»։

Եթե Լուին տեղափոխվի այլ ակումբ՝ «Վեսթ Բրոմվիչը» կստանա 262 հազար եվրո։



© ARMFOOTBALL.COM