Մեսսի. «Այստեղի գնդակը կարծես նապաստակ լինի»

15:04   29 հունիսի, 2019

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Վենեսուելայի ընտրանու նկատմամբ հաղթանակից (2:0) հետո հերթական անգամ դժգոհել է Բրազիլիայում անցկացվող Կոպա Ամերիկայի խաղադաշտերի որակից:

«Ճիշտն ասած, այս մրցաշարի խոտածածկերի որակը խայտառակություն է: Դժվար է վերահսկել և առաջ շարժվել գնդակով: Գնդակը նման է նապաստակի, որն այս ու այն կողմ է  ցատկում»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Արգենտինան մրցելու է Բրազիլիայի հետ:  



© ARMFOOTBALL.COM