Մինսկ 2019. Արթուր Ալեքսանյանը մեկնարկեց հաղթանակով. մրցակիցը «հին բարեկամ» Նադարաեշվիլին էր

13:22   29 հունիսի, 2019

Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերում այսօր պայքարի մեջ մտան հունահռոմեական ոճի ըմբիշներ, աշխարհի չեմպիոններ մինչև 87 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը և մինչև 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը:

Մանուկյանի առաջին մրցակիցը Եվրոպայի գործող չեմպիոն Ժամ Բելենյուկն էր: Ցավոք, Մաքսիմը պարտվեց 1-5 հաշվով և կկարողանա պայքարել բրոնզե մեդալի համար միայն եթե Բելենյուկը հասնի եզրափակիչ:

Ալեքսանյանի մրցակիցը 1/8 եզրափակիչում վրացի Ռևազի Նադարաեշվիլին էր: Բարդ գոտեմարտում Ալեքսանյանը սկզբում պարտվում էր, սակայն կարողացավ երկրորդ մրցափուլում 2 միավոր վաստակել ու հաղթել 2-1 հաշվով: Հաջորդ փուլում Ալեքսանյանի մրցակիցը կլինի ավստրիացի Դանիել Գաստլը:



© ARMFOOTBALL.COM