Մինսկ-2019. Էդգար Ստեփանյանը չի հատել եզրագիծը

10:56   29 հունիսի, 2019

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի հեծանվասպորտի մրցումներում Հայաստանի միակ ներկայացուցիչ Էդգար Ստեփանյանը հունիսի 28-ին մասնակցեց Point race մրցաձևին։

Եվրոպական խաղերին ձեռքի կրկնակի կոտրվածքով մասնակցող Ստեփանյանին չհաջողվեց հատել եզրագիծը, տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի կայքից:

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Էդգար Ստեփանյանը մասնակցել է սկրետչ մրցաձևին և զբաղեցրել է վերջին՝ 16-րդ տեղը: Հունիսի 23-ին էլ Էդգարը պետք է մասնակցեր խմբակային մրցավազքին, սակայն բժշկի թույլտվությամբ ազատվեց մրցումից։



© ARMFOOTBALL.COM