Կոպա Ամերիկա. Քառորդ եզրափակչի կենտրոնական խաղի ելքը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարում (VIDEO)

10:31   29 հունիսի, 2019

Բրազիլիայում ընթացող Հարավային Ամերիկայի գավաթում կայացավ քառորդ եզրափակչի կենտրոնական խաղը: Կոլումբիայի ու Չիլիի միջև հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով և նշանակվեց 11-մետրանոց հարվածաշար:

Որոշիչ դարձան վերջին` հինգերորդ հարվածները: Կոլումբացիների կազմում նշակետին մոտեցած ձախ պաշտպան Վիլիամ Տեսիլյոն շեղ հարվածեց, իսկ չեմպիոնին հաղթանակ  պարգևեց Ալեքսիս Սանչեսը:

Չիլին 11-մետրանոցներով առավելության հասավ 5:4 հաշվով և մտավ կիսաեզրափակիչ: Այնտեղ նա մրցելու է Ուրուգվայ – Պերու զույգի հաղթողի հետ:



© ARMFOOTBALL.COM