Մինսկ-2019. Բռնցքամարտ. Արթուր Հովհաննիսյանը եզրափակչի ուղեգիր նվաճեց

21:48   28 հունիսի, 2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են Եվրոպական խաղերը։

Բռնցքամարտի մինչև 49 կգ քաշային կարգում Արթուր Հովհաննիսյանը մրցեց իռլանդացի Ռեգան Դալիի հետ ու հաղթեց 3-2 հաշվով։

Այսպիսով, Հովհաննիսյանը մտավ եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Վրաստանի ներկայացուցիչ Սակիլ Ալակվերդովիի հետ։

Այսօր մինչև 64 կգ քաշային կարգում կիսաեզրափակչի մենամարտ կանցկացնի Հայաստանի մեկ այլ ներկակացուցիչ՝ Հովհաննես Բաչկովը։



© ARMFOOTBALL.COM