Մինսկ-2019. Բռնցքամարտ. Գոռ Ներսեսյանը` Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր

19:14   28 հունիսի, 2019

Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերում Գոռ Ներսեսյանը (81 կգ) բրոնզե մեդալ նվաճեց բռնցքամարտում։

Մրցումային 8-րդ օրը Ներսեսյանը կիսաեզրափակիչում մենամարտեց բրիտանացի Բենջամին Ուիտակերի հետ և 0:5 հաշվով պարտություն կրեց:

Այսօր պայքարի դուրս կգան նաև Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ):

Նշենք՝ Հայաստանի օրվա առաջին մեդալը նվաճել է 60 կգ Կարեն Տոնականյանը։



© ARMFOOTBALL.COM