Մինսկ-2019. Բռնցքամարտ. Կարեն Տոնականյանը՝ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր

18:55   28 հունիսի, 2019

Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը (60 կգ) դարձավ երկրորդ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, հաղորդում է ՀԱՕԿ-ը։

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 8-րդ օրը Տոնականյանը կիսաեզրափակիչում մենամարտեց Բելառուսի ներկայացուցիչ Դմիտրի Ասանովի հետ և 1:4 հաշվով պարտություն կրեց:

Հայ բռնցքամարտիկը մենամարտին մասնակցում էր վնասվածքով՝ 1/4 եզրափակիչում նա կոտրել էր մատը:

Այսպիսով, Տոնականյանը դարձավ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր:

Այսօր հայ բռնցքամարտիկներից ռինգ դուրս կգան նաև Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ)։



© ARMFOOTBALL.COM