Մինսկ-2019. Լիլիթ Պողոսյանը հաղթեց երկրորդ խաղում

11:05   26 հունիսի, 2019

Մինսկում շարունակվում են Եվրոպական խաղերը: Հունիսի 25-ին պայքարի դուրս եկած մարզիկների թվում էր բադմինտոնի մրցումներում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիլիթ Պողոսյանը, ով ընդգրկված է A խմբում, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Խմբի երկրորդ խաղում Պողոսյանը մրցեց Մոլդովայի ներկայացուցիչ Վլադա Ջինջայի հետ և 2։0 (21:15, 23:15) հաշվով հաղթանակ տոնեց։

Հիշեցնենք, որ առաջին խաղում Լիլիթ Պողոսյանը պարտվել էր Իսրայելի ներկայացուցիչ Կեսենիա Պոլիկարպովային:

Հունիսի 26-ին կայանալիք երրորդ խաղում հայ մարզուհին մրցելու է Դանիայի ներկայացուցիչ Լինե Կյաերսֆելդի հետ:



© ARMFOOTBALL.COM