Մինսկ-2019. Արթուր Հովհաննիսյանը բռնցքամարտում առնվազն բրոնզ ապահովեց

21:33   25 հունիսի, 2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային հինգերորդ օրը ռինգ դուրս եկավ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), հաղորդում է ՀԱՕԿ-ը։

1/4 եզրափակիչում Հովհաննիսյանը մենամարտեց Ռումինիայի ներկայացուցիչ Կոսմին Գիրլեանուի հետ:

Հայ բռնցքամարտիկը 4:1 հաշվով հաղթանակ տոնեց և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է իռլանդացի Ռեգան Դալիի հետ:

Այսպիսով, Հովհաննիսյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։




© ARMFOOTBALL.COM