Մինսկ 2019. Ձյուդո. Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը չկարողացավ պայքարել մեդալների համար (VIDEO)

19:24   23 հունիսի, 2019

Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերում այսօր պայքարի մեջ մտավ ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը:

Նախորդ տարվա Եվրոպայի չեմպիոնը գերազանց մեկնարկեց՝ մաքուր հաղթանակ (իպոնով) տանելով պորտուգալացի Ժորժե Ֆերնանդեշի ու ռուսաստանցի Մուսա Մոգուշկովի նկատմամբ:

Քառորդ եզրափակչում Կարապետյանը հանդիպեց ադրբեջանցի Ռուստամ Օրուջովի հետ ու պարտվեց, իսկ հետո, սփոփիչ գոտեմարտում զիջեց ևս մեկ ադրբեջանցի Հիդայետ Հեյդարովին (նկատողությամբ՝ շորերը երկար ուղղելու համար):

Այսպիսով, Կարապետյանը դուրս մնաց մեդալների համար պայքարից:



© ARMFOOTBALL.COM