Կոպա Ամերիկա. Բրազիլիան ջախջախեց Պերուին, Վենեսուելան երկրորդն է A խմբում (VIDEO)

12:03   23 հունիսի, 2019

Կոպա Ամերիկայի խմբային փուլի երրորդ տուրի խաղում Բրազիլիայի հավաքականը 5-0 հաշվով ջախջախեց Պերուին:

Բրազիլացիներից աչքի ընկան ԿԱզեմիրոն (12), Ռոբերտո Ֆիրմինոն (19), Էվերտոնը (32), Դանի Ալվեշը (53) և Վիլիանը (90): Մրցվաարի ավելացրած 3-րդ րոպեին Գաբրիել ԺԵզուսը հնարավորություն ուներ հաշիվը ավելի խոշոր դարձնելու, սակայն չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոցը:

Զուգահեռաբար ընթացած խաղում Վենեսուելայի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց խմբի հետնապահ Բոլիվիային: Դուբլի հեղինակ դարձավ «Կադիսի» հարձակվող Դարվին Մաչիզը (2, 55), մեկ անգամ էլ աչքի ընկավ Խոսեպ Մարտինեսը (87), բոլիվացիների միակ գնդակը խփեց Լիոնել Խուստինիանոն (82): 

Այսպիսով, Բրազիլաիյի հավաքականը վաստակած 7 միավորով հաղթեց A խմբում, Վենեսուելայի ընտրանին 5 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը ու նույնպես քառորդ եզրափակչի ուղեգիր ձեռք բերեց: Պերուն ունի 4 միավոր և այժմ պետք է սպասի մյուս խմբերի երրորդ տուրերի հանդիխումներին, քանի որ երրորդ տեղը զբաղեցրած 3 թիմերից երկուսը հնարավորություն կստանան պայքարը շարունակել քառորդ եզրափակչում:



© ARMFOOTBALL.COM