Կոպա Ամերիկա. Չիլին ջախջախեց Ճապոնիային (VIDEO)

12:25   18 հունիսի, 2019

Բրազիլիայում ընթացող Կոպա Ամերիկայի խաղարկության C խմբի երկրորդ խաղում Չիլիի հավաքականը հանդիպեց մրցաշարի հյուր Ճապոնիայի ընտրանուն:

Կոպա Ամերիկայի վերջին երկու մրցաշարերի հաղթողները հաշվի մեջ առաջ անցան 41-րդ րոպեին: Շարլես Արանգուիսի՝ անկյունայինից կատարած փոխանցումից հետո Էրիկ Պուլգարը գլխի հարվածով բացեց հաշիվը: 54-րդ րոպեին Էդուարդո Վարգասի հարվածից հետո գնդակը անդրադարձից հետո երկրորդ անգամ հայտնվեց ճապոնացիների դարպասում: 82-րդ րոպեին Արանգիսի փոխանցումից հետո Ալեքսիս Սանչեսը բացեց իր գոլերի հաշիվը Կոպա Ամերիկայում, իսկ մեկ րոպե անց էլ Սանչեսն օգնեց հաջողության հասնել Վարգասին, ով դարձավ դուբլի հեղինակ:

Այսպիսով, Չիլիի հավաքականը հաղթեց 4-0 հաշվով և Ուրուգվայի հավաքականի հետ միասին գլխավորեց խմբի մրցաշարային աղյուսակը:



© ARMFOOTBALL.COM