Ըմբշամարտ. Պատանիների ԵԱ. Մանվելյանն ու Անտոնյանը պարտվեցին կիսաեզրափակչում

20:50   17 հունիսի, 2019

Իտալիայում ընթանում է ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը: Սկզբում մեկնարկել են հունահռոմեական ոճի ըմբիշները:

Մինչև 48 կգ քաշային կարգում Կարապետ Մանվելյանը կիսաեզրափակչում ուժերը չափեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դամիր Կալակուտոկի հետ ու պարտվեց 7-9 հաշվով։

Մանվելյանը կգոտեմարտի բրոնզի համար։ Նրա մրցակիցը դեռ հայտնի չէ։

Մինչև Մինչև 55 կգ քաշային կարգում Վարուժան Անտոնյանը կիսաեզրափակչում հանդիպեց ադրբեջանցի Նիհատ Մամմադլիի հետ ու պարտվեց 0-4։

Անտոնյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։ Նրա մրցակիցը նույնպես դեռ հայտնի չէ։

Նշենք, որ շուտով Մ-80 կգ քաշային կարգում եզրափակչի ուղեգրի համար Վիգեն Նազարյանը կգոտեմարտի թուրք Ումուտ Չելեմի հետ։



© ARMFOOTBALL.COM