Տոտտին հայտարարել է «Ռոման» լքելու մասին

18:54   17 հունիսի, 2019

«Ռոմայի» տեխնիկական տնօրեն Ֆրանչեսկո Տոտտին հայտարարել է ակումբից հեռանալու մասին։ Այդ մասին հաղորել է իտալացին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

42-ամյա Տոտտիի հեռանալու պատճառն ակումբի ղեկավարության հետ տարաձայնությունն է եղել։

Տոտտին դեբյուտային հանդիպումը «Ռոմայի» երիտասարդական թիմում անցկացրել է 1989 թվականին։ 3 տարի անց ակումբի հիմնական կազմում առաջին հանդիպմանն է մասնակցել՝ հռոմեացիների կազմում խաղալով մինչև 2017 թվականը։ Կարիերան ավարտելուց հետո նա պաշտոն է ստեցել ակումբի համակարգում։ 



© ARMFOOTBALL.COM