«Արսենալը» համաձայնեցրել է հավանական նորեկի պայմանագիրը

14:16   17 հունիսի, 2019

«Սենտ-Էտիենի» կենտրոնական պաշտպան Վիլիամ Սալիբան մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն:

Լոնդոնյան ակումբը ֆրանսիացու հետ 5  տարվա պայմանագիր է համաձայնցրել, տեղեկանում ենք L`Equipe-ից:

«Զինագործներին» մնում է գործարքը համաձայնեցնել ֆրանսիական ակումբի հետ: Սպասվում է, որ տրանսֆերը կկազմի մոտ 25 միլիոն եվրո:

Ավարտված մրցաշրջանն առաջինն էր 18-ամյա ֆուտբոլիստի համար: Նա մասնակցել է 19 խաղի:



© ARMFOOTBALL.COM