Կոպա Ամերիկա. Արգենտինան պարտվեց Կոլումբիային, Վենեսուելան ու Պերուն գոլեր չխփեցին (VIDEO)

12:20   16 հունիսի, 2019

Բրազիլիայում ընթացող Կոպա Ամերիկայի խմբային փուլի A խմբի խաղում Վենեսուելան ու Պերուն գոլեր չխփեցին: Հիշեցնենք, որ այս խմբում ընդգրկված Բրազիլիան նախօրեին 3-0 հաշվով հաղթել էր Բոլիվիային:

B խմբում ընդգրկված Արգենտինայի հավաքականը հանդիպեց Կոլումբիային: 71-րդ րոպեին հաշիվը գեղեցիկ հարվածով բացեց Ռոխեր Մարտինեսը: 86-րդ րոպեին Դուվան Սապատան երկրորդ գնդակն ուղարկեց Ֆրանկո Արմանիի դարպասը: Կոլումբիան հաղթեց 2-0 հաշվով ու վաստակեց առաջին երեք միավորը:



© ARMFOOTBALL.COM