«Ատլետիկոյի» գլխավոր տնօրենը հայտնել է, թե որտեղ կտեղափոխվի Գրիզմանը

23:51   12 հունիսի, 2019

«Ատլետիկոյի» գլխավոր տնօրեն Միգել Անխել Խիլ Մարինը նշել է, թե որտեղ կարիերան կշարունակի հարձակվող Անտուան Գրիզմանը, ով հայտարարել էր մադրիդյան ակումբը լքելու մասին։

«Վաղուց գիտեի, թե որտեղ է Գրիզմանը ցանկանում շարունակել կարիերան։ Այդ մասին մեզ հայտնի է մարտից։ Նա կտեղափոխվի «Բարսելոնա»»,- Անխել Խիլ Մարինի խոսքերն է մեջբերում sport.es-ը։

Հիշեցնենք՝ հուլիսի 1-ից ֆրանսիացու հրաժարագինը կնվազի՝ հասնելով 120 մլն եվրոյի։ 



© ARMFOOTBALL.COM