TotalFootball. Խորեն Հովհաննիսյանը նոր ակումբ է հիմնել, Ժորա Հովհաննիսյանը` փոխնախագահ

17:26   12 հունիսի, 2019

Հայկական ֆուտբոլում շարունակում են նոր ակումբներ ստեղծվել: 

Ըստ TotalFootball.am-ի տեղեկությունների՝ հիմնվել է «Անի» ֆուտբոլային ակումբը, որի նախագահն է լեգենդար Խորեն Հովհաննիսյանը, իսկ փոխնախագահը նրա որդին՝ Ժորա Հովհաննիսյանը:

Արդեն լուծված են փաստաթղթային հարցերը: Ակումբը կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2019-20թթ առաջնությանը: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հիմնվել էր «Դիլիջան», «Տորպեդո Երևան», «Արագած» և «Վան» ֆուտբոլային ակումբները, իսկ Նոյեմբերյանի «Դովեղը» մանկապատանեկան թիմերից բացի ունեցավ նաև մեծահգասակների թիմ, որը կմասնակցի Առաջին խմբին:



© ARMFOOTBALL.COM