Ազարը դարձել է «Ռեալի» երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

14:34   11 հունիսի, 2019

Մադրիդի «Ռեալի» նորեկ Էդեն Ազարը տարեկան ստանալու է «մաքուր» (հարկերը վճարելուց հետո) 11 միլիոն եվրո աշխատավարձ:

ABC-ն տեղեկացնում է, որ այդ աշխատավարձ երկրորդ ամենաբարձրն է «արքայական ակումբում»: Ավելի շատ վաստակում է միայն Սերխիո Ռամոսը` տարեկան 12 միլիոն եվրո:

«Չելսիում» բելգիացու աշխատավարձը մի փոքր շատ էր` 12,7 միլիոն:

Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց մադրիդցիները 100 միլիոն եվրո են վճարել: Հնարավոր պարգևավճարների դեպքում այդ գումարը կարող է հասնել 146 միլիոնի:



© ARMFOOTBALL.COM