Մեկ միավորը որոշիչ դարձավ. Չեմպիոնի ծանրագույն հաղթանակը (VIDEO)

12:33   11 հունիսի, 2019

Դրամատիկ պայքարում անցավ ու ավարտվեց NBA-ի եզրափակչի հինգերորդ խաղը: Չեմպիոն «Գոլդեն Սթեյթը» հյուրընկալվելիս 106:105 հաշվով հաղթանակ կորզեց «Տորոնտոյից»:

Որոշիչ դարձավ վերջին վայրկյանին կանադացիների խաղարկող Կայլ Լաուրիի վրիպումը: «Ռեպտորսի» առաջատար Կավայ Լենարդը վաստակեց 26 միավոր և 12 անգամ տիրեց անդրադարձերին:

«Ուորորիզի» խաղարկող Ստեֆեն Կարին ամենաարդյունավետն էր` 31 միավոր, իսկ Կլեյ Թոմփսոնն իր հաշվին գրանցեց 26 միավոր:

Երկար դադարից հետո կալիֆորնիացիների կազմում ասպարեզ վերադարձավ Կևին Դյուրանտը, ով սակայն խաղադաշտում ընդամենը 12 րոպե անցկացրեց և կրկին աքիլեսյան գարշապարի ծանր վնասվածք ստացավ: Այդ ընթացքում նա հասցրեց 11 միավոր վաստակել:

Այսպիսով, «Գոլդեն Սթեյթը» կրճատեց ընդհանուր հաշվի տարբերությունը` 2:3: Հաջորդ խաղը կկայանա նրա հարկի տակ: Չեմպիոն կդառնա 4 հաղթանակ տարած թիմը:



© ARMFOOTBALL.COM