Աղբյուր. Կոուտինյոն որոշել է լքել «Բարսելոնան»

23:58   7 հունիսի, 2019

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն ցանկանում է լքել ակումբը, հաղորդում է Sportsmolde-ն՝ հղում կատարելով Cadena SER-ին։

Այժմ բրազիլացի կիսապաշտպանի ներկայացուցիչները նոր ակումբ են փնտրում՝ սպասելով շահավետ առաջարկների։

Նշենք՝ ավելի վաղ միջազգային լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ 26-ամյա Կոուտինյոյի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն։



© ARMFOOTBALL.COM