NBA-ի եզրափակչի երրորդ խաղ. Կարրիի փառահեղ խաղը չփրկեց պարտությունից (VIDEO)

13:55   6 հունիսի, 2019

NBA-ի եզրափակչի երրորդ խաղում «Գոլդեն Սթեյթը» սեփական հարկի տակ 109:123 հաշվով պարտվել է «Տորոնտոյին»: Գրեթե ամբողջ խաղի ընթացքում «Ռեպտորսը» հաշվի մեջ առաջ է եղել և վերջում մի քանի դիպուկ նետումների շնորհիվ պահպանել է առավելությունը:

«Ուորիորզի» խաղարկող Ստեֆեն Կարրին փլեյ-օֆֆում իր կարիերայի ամենաարդյունավետ խաղն է անցկացրել, ինչը բավական չի եղել հաղթանակի համար: Նա վաստակել է 47 միավոր: «Տորոնտոյի» առաջատար Կավայ Լենարդն իր հաշվին գրանցել է 30 միավոր:

Կալիֆորնիացիների կազմում վնասվածքի պատճառով հերթական անգամ բացակայել է Կևին Դյուրանտը, ում այս անգամ միացել է նաև Քլեյ Թոմփսոնը: Սպասվում է, որ հաջորդ մրցավեճին նրանք կվերադառնա խաղադաշտ:

Ընդհանուր դիմակայությունում «Տորոնտոն» հաշվի մեջ կրկին առաջ անցավ` 2:1: Հաջորդ խաղը կրկին կկայանա Օկլենդում:



© ARMFOOTBALL.COM