«Բանանցն» անսովոր երկար ժամկետով պայմանագիր է կնքել մարզչի հետ

13:15   29 մայիսի, 2019

«Բանանցը» նոր պայմանագիր է կնքել թիմի գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինի հետ:

Այն գործելու է մինչև 2023 թվականի հունիսը: Հայկական ֆուտբոլի համար դա անսովոր երկար ժամկետով համագործակցություն է:

Պայմանագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել ակումբի մարզաբազայում` լրագրողների ներկայությամբ:

Հիշեցնենք, որ ռուս մասնագետը երևանյան թիմը գլխավորել է 2018 թվականի օգոստոսին` Արամ Ոսկանյանի հրաժականից հետո:

Ավարտվող մրցաշրջանում «Բանանցը» մոտ է Հայաստանի բրոնզե մեդալակիր դառնալուն, իսկ գավաթի խաղարկությունում հասել է մինչև կիսաեզրափակիչ:



© ARMFOOTBALL.COM