«Չելսին» երկարաձգել է պայմանագիրը 37-ամյա ֆուտբոլիստի հետ (PHOTO)

20:47   22 մայիսի, 2019

Դարպասապահ Վիլի Կաբալերոն կշարունակի համագործակցել «Չելսիի» հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Լոնդոնյան ակումբը 37-ամյա խաղացողի հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2020 թվականի ամառ։

Նախորդ մրցաշրջանում արգենտինացին մասնակցել է 9 հանդիպում՝ բաց թողնելով 7 գոլ։ 



© ARMFOOTBALL.COM