Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու. Հարցում

17:29   22 մայիսի, 2019

Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ակումբի ու ընտանիքի հետ խորհրդակցելուց հետո որոշել է չմեկնել «Չելսիի» դեմ Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղին, որը կայանալու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:

30-ամյա ֆուտբոլիստի այդ որոշումը մեծ ռեզոնանս է առաջացրել ֆուտբոլային աշխարհում: ArmFootball.com-ը ցանկանալով տեղեկանալ իր ընթերցողների կարծիքին, հարցում է անցկացնում այդ թեմայի վերաբերյալ:

«Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու» հարցի համար առաջարկված է երկու տարբերակ.

1. Այո

2. Ոչ


Քվեարկել կարող եք մեր կայքի գլխավոր կամ ցանկացած լուրի էջի աջ հատվածում գտնվող հարցումների բաժնում:



© ARMFOOTBALL.COM