Հայաստանի առաջնության որոշիչ խաղերը կսպասարկեն արտասահմանցի մրցավարները

15:55   22 մայիսի, 2019

Մայիսի 24-ին կայանալիք «Արարատ-Արմենիա»-«Արցախ» խաղը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը՝ Խավիեր Էստրադա Ֆերնանդեսի գլխավորությամբ: Այդ մասին հայտնում է ՀՖՖ-ի կայքը:

Հանդիպումը նախատեսված է նախավերջին՝ 35-րդ տուրի խաղացանկում: Ֆերնանդեսը 2009-ից սպասարկում է Իսպանիայի Լա Լիգայի առաջնության խաղերը, 2013-ից համարվում է ՖԻՖԱ-ի մրցավար:

Նույն՝ նախավերջին տուրի «Փյունիկ»-«Արարատ» խաղը ևս կսպասարկի արտերկրի մրցավարական անձնակազմ. մանրամասները՝ շուտով:



© ARMFOOTBALL.COM