Պաշտոնական. «Բորուսսիան» գնեց Թորգան Ազարին (PHOTO)

14:06   22 մայիսի, 2019

Դորտմունդի «Բորուսսիան» պաշտոնապես հայտարարել է Մյունխենգլադբախի «Բորուսսիայի» եզրային հարձակվող Թորգան Ազարի տեղափոխության մասին:

26-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է 5 տարվա պայմանագիր:

Sport Bild-ի տեղեկությամբ տրանսֆերը կազմել է 25 միլիոն եվրո: Գործարքում նախատեսված են նաև տարատեսակ պարգևավճարներ:

Բունդեսլիգայի ավարտված առաջնությունում Էդեն Ազարի կրտսեր եղբայրը 33 խաղում 10 գոլ է խփել ու 11 գոլային փոխանցում կատարել:



© ARMFOOTBALL.COM