El Chiringuito. ՉԼ-ի եզրափակչից հետո Էրիկսենը դառնալու է «Ռեալի» ֆուտբոլիստ

13:46   22 մայիսի, 2019

«Տոտենհեմի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը կարիերիան շարունակելու է Մադրիդի «Ռեալում», վստահեցնում է El Chiringuito-ն:

Տրանսֆերի մասին հայտարարվելու է Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո, որում լոնդոնցիները մրցելու են «Լիվերպուլի» հետ:

Նշվում է, որ «սերուցքայինների» եզրային հարձակվող Գարեթ Բեյլը գործարքում չի ներառվելու, քանի որ անգլիացիները չեն ցանկացել նրան հետ վերադարձնել:

Սպասվում է, որ տրանսֆերի համար «Ռեալը» դանիացու շուկայական գնից քիչ կվճարի` ընդհանուր 60-70 միլիոն եվրո, քանի որ նրա պայմանագրի ժամկետի ավարտին մնացել է ընդամենը մեկ տարի:



© ARMFOOTBALL.COM