«Արսենալի» ֆուտբոլիստները ծափահարել են Մխիթարյանին, ով որոշել է չմեկնել Բաքու (VIDEO)

10:30   22 մայիսի, 2019

«Արսենալի» ֆուտբոլիստները աջակցել են կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով բաց է թողնելու «Չելսիի» դեմ Եվրոպա լիգայի եզրափակիչը:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը մարզման ժամանակ խաղաընկերներին հայտնել է Բաքու չմեկնելու որոշման մասին, տեղեկանում ենք The Sun-ից:

«Զինագործներն» ըմբռնումով են մոտեցել այդ որոշմանը և ճափահարել են 30-ամյա ֆուտբոլիստին:

Հիշեցնենք, որ «Արսենալ» – «Չելսի» մրցավեճը կայանալու է մայիսի 29-ին:



© ARMFOOTBALL.COM