ՀՖՖ-ն կհամագործակցի Սինեմա Սթար կինոթատրոնների ցանցի հետ

20:21   16 մայիսի, 2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է Սինեմա Սթար կինոթատրոնների ցանցի հետ լայնամասշտաբ համագործակցության մասին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Այսուհետև, Սինեմա Սթարը կլինի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործընկերը: Հուլիսի 14-ից 27-ը Հայաստանում կայանալիք Մ-19 Եվրո-2019-ի ողջ ընթացքում Սինեմա Սթարը կլինի նաև ՀՖՖ մեդիա գործընկերը:

Համագործակցության շրջանակներում նախատեսվում են համատեղ բազմաթիվ միջոցառումներ Սինեմա Սթար կինոթատրոններում և խաղային տարածքներում: Համագործակցությունն իր մեջ ներառում է այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների դիտումը մեծ էկրանների վրա, կիբերսպորտի մրցաշարերի անցկացում, ֆուտբոլիստների հետ շփման և տարբեր խաղերի համատեղ մասնակցության հնարավորություն և բազմաթիվ այլ անակնկալներ, որոնց մասին ֆեդերացիան պարբերաբար կտեղեկացնի:



© ARMFOOTBALL.COM