«Յուվենտուսի» աստղը պատրաստվում է հեռանալ. արդեն գրավիչ առաջարկ կա

17:35   16 մայիսի, 2019

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի եղբայրը և գործակալը` Գուստավո Դիբալան պատմել է արգենտինացի ֆուտբոլիստի ծրագրերի մասին:

«Ամենայն հավանականությամբ, Պաուլոն ամռանը կհեռանա «Յուվենտուսից»: Նա իրեն երջանիկ չի զգում թիմում: Շատ այլ ֆուտբոլիստների նույնպես անհարմար է «Յուվենտուսում», այդ պատճառով Պաուլոն միակը չի լինի, ով կլքի ակումբը»,-  25-ամյա ֆուտբոլիստի եղբոր խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Միաժամանակ, La Gazzetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Շիրան վստահեցնում է, որ Գուստավոն արդեն բանակցել է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ, որը փոխարինող է փնտրում թիմից հեռացող Անտուան Գրիզմանին:

Իսպանացիները Դիբալային 5 տարվա պայմանագիր են առաջարկել: Մադրիդում պատրաստ են հարձակվողին տարեկան 9 միլիոն եվրո «մաքուր» (հարկերը վճարելուց հետո) աշխատավարձ տալ և տարատեսակ պարգևավճարներ սահմանել:

Նշվում է, որ Դիբալան վերջնական կորոշի չմնալ «Յուվենտուսում», եթե Մասսիմիլիանո Ալլեգրին պահպանի գլխավոր մարզչի պաշտոն:

Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին 40 խաղում դարձել  է 10 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:

 



© ARMFOOTBALL.COM