«Ատլետիկոն» մոտ է տրանսֆեր կատարելուն. բուժզննումն արդեն անցկացվել է

17:15   16 մայիսի, 2019

«Պորտուի» կենտրոնական պաշտպան Ֆելիպե Մոնտեյրոն մոտ է «Ատլետիկո» տեղափոխվելուն:

Record-ը տեղեկացնում է, որ 30-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել մադրիդցիների համար:

Տրանսֆերը կազմելու է 25 միլիոն եվրո:

Բրազիլացին իսպանական ակումբի հետ 4 տարվա պայմանագիր է ստորագրելու:

Պորտուգալիայի ընթացիկ առաջնությունում Ֆելիպեն 30 խաղի է մասնակցել, որոնցից 18-ում նրա թիմը գոլ բաց չի թողել:



© ARMFOOTBALL.COM